Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թրամփը, Պուտինը, Ձինպինը և Ֆուկիդիտեսի սինդրոմը

Թրամփը, Պուտինը, Ձինպինը և Ֆուկիդիտեսի սինդրոմը
30.12.2018 | 11:27

Կենտրոնանալով իրենց մրցակցության վրա` ամերիկացիները ու չինացիները միւազգային ասպարեզում խաղարկում են «հավերժական մարտը ծովի ու ցամաքի միջև» գրում է Էրիկ Զեմուրը Le Figaro-ում: Ամերիկացիները կես դար անհաշիվ փող են վատնել արտաքին ինտերվենցիաների վրա (Վիետնամ, Աֆղանստան, Իրաք), որտեղից դուրս են եկել արնազրկված ու պարտված: Չերչիլն ասում էր, «Ամերիկացիները միշտ գտնում են միակ ճիշտ որոշումը: Երբ փորձել են բոլոր մնացածները»: Մերձավոր Արևելքը ամերիկացիներին սկսեց շատ ավելի քիչ հետաքրքրել, երբ թերթաքարային նավթի հանույթի շնորհիվ` դարձան նավթի տպավորիչ արտահանող: Ո՞վ կհավատար, որ ԽՍՀՄ-ի փլուզումից 30 տարի անց ամերիկացիները այդ տարածաշրջանի կառավարման «կապալի» մասը կփոխանցեն հակառակորդ ռուսներին: Թրամփը կարծես ուզում է ասել` թող Պուտինը գնա բարդ Արևելք իր պարզ գաղափարներով: Թող Պուտինը մանևրի իր տարբեր դաշնակիցների ու բարեկամների միջև, որ ատում են իրար` Իսրայելի, Թուրքիայի, Իրանի: Թող Պուտինը հանի մեծ մահակը, երբ պետք է և խաղաղապահ խաղա, թեպետ այնտեղ խաղաղությունը երբեք երկար չի տևում: Թող Պուտինը, սովորականի պես, դավաճանի քրդերին, որ արդեն 100 տարի հիմարի դերում են այդ տարածաշրջանային ֆարսում:


Ամերիկացիները կենտրոնացել են իրենց մենամարտի վրա Չինաստանի հետ: Այդ մեծ մենամարտը ձգվելու է ամբողջ 21-րդ դարում: Հավերժական կռիվը ծովի (Ամերիկա) ու ցամաքի (Չինաստան) միջև, որին մասնակցել են Լյուդովիկոս 14-րդը ու Նապոլեոնը ընդդեմ Անգլիայի, Գերմանիայի կայսրությունն ընդդեմ Մեծ Բրիտանիայի կայսրության, վերջապես` ԽՍՀՄ-ը ընդդեմ ԱՄՆ-ի: Տիտանների այդ ճակատամարտը ամերիկացի մի պրոֆեսոր անվանել է Ֆուկիդիտեսի սինդրոմ: Փիլիսոփան գտնում էր, որ ծագող ու մարող տերությունների դիմակայությունը միշտ պատերազմով է ավարտվում: Մնացածը թե ԱՄՆ-ի, թե Չինաստանի համար երկրորդական է: Մերձավոր Արևելքը, Հարավ-Արևելյան Ասիան, Աֆրիկան, Ռուսաստանը կամ Եվրոպան երկրոդական օբյեկտներ են` դաշնակիցներ կամ հակառակորդներ, զոհեր կամ հովանավորյալներ: Ճանճեր, որ թռկոտում են երկու փղերի մեջքին:
Էրիկ Զեմուր, Le Figaro


Հ.Գ. 2019-ը հաստատ կանցնի Ֆուկիդիտեսի սինդրոմի գործողության դաշտում: Զինվեք համբերությամբ, կյանքը երկար է, եթե նույնիսկ ավարտվում է վաղը: Միշտ աշխարհում ինչ-որ մեկը կռվում է, ինչ-որ մեկը հաղթում է, ինչ-որ մեկը պարտվում է, ինչ-որ մեկը փորձում է խաղաղություն գտնել:
2019-ին մնաց մեկ օր ու Խոզի տարին բազում խոզություններ է անելու, ամբողջ հարցը` ինչքանո՞վ ենք ճանաչում Խոզին ու ի՞նչ գիտենք նրա մասին: Կամ` ի՞նչ ենք նրան վերագրում` իբրև մեր սեփական հաջողություն կամ ձախողում: Բարի ամանոր ու առանց սինդրոմների 365 օր ձեզ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4474

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ